Իտալիայի ազգային հավաքականի ու Թուրինի «Յուվենթուս»-ի նախկին պաշտպան Ֆաբիո Կանավարոն խոսել է «Յուվենթուս» – «Նապոլի» առաջիկա խաղի մասին:
«Շատ եմ պարտական «Յուվենթուս»-ին: Թուրինյան ակումբն այն թիմն է, որի կազմում երկու անգամ դարձել եմ Սկուդետոյի հաղթող: Սակայն «Նապոլի»-ն ինձ համար ուրիշ է. դա այն թիմն է, որում ես մեծացել եմ:
Կարծում եմ, որ «Յուվենթուս»-ն առաջնության ամենապատրաստված ակումբն է, իսկ «Նապոլի»-ն՝ միակ թիմը, որ կարող է կանգնեցնել թուրինցիներին: Ուժերի առումով, չեմ կարծում, տարբերությունը մեծ է: Այս խաղում կհաղթի այն թիմը, որը ցույց կտա հաղթելու ավելի մեծ ցանկություն, բնավորություն: Ընդհանուր առմամբ երկու թիմերի խաղացողներն էլ չպետք է վախենան միմյանցից»,- ասել է Կանավարոն:










































