Սիրիայի ընդդիմության և կառավարության միջև զինադադարը, որի առաջարկով հանդես է եկել ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին, կարող է կրակի երկարատև դադարեցման հիմք դառնալ: Այս մասին ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
«Սիրիայի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել դրական արձագանքել դրան (Բրահիմիի առաջարկին.-1in.am) և դադարեցնել ռազմական գործողությունները իրեն դիմակայող զինված խմբավորումների հետ միաժամանակ»,- ասել է Լուկաշևիչը:







































