Ղրղըզստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ հավանության է արժանացրել հարսնացուների առևանգման համար նախատեսված պատժաչափի խստացման մասին օրինագիծը: Փոփոխությունների ընդունման օգտին են քվեարկել նիստին ներկա 75 պատգամավորներից 63-ը: Այս մասին հայտնում է Kloop.kg հրատարակությունը:
Օրինագծի հեղինակը իշխող կոալիցիայի կազմի մեջ մտնող «Ար-Նամիս» («Արժանապատվություն») խմբակցության պատգամավոր Այնուրու Ալտիբաևան է:
Համաձայն ընդունված փոփոխությունների՝ առավելագույն պատժաչափ է սահմանվում 7 տարվա ազատազրկումը՝ ներկայիս 3-ի փոխարեն: Անչափահասի առևանգման դեպքում պատժաչափը մինչև 10 տարի է:
Ղրղըզստանի օմբուդսմենի տվյալներով՝ երկրում տարեկան 15-16 հազար հարսնացու է առևանգվում:








































