Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ «Վրացական երազանքը» ներդնում է բանակի հարցերով խորհրդարանական լիազորություններով ինստիտուտ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի նոր խորհրդարանի պաշտպանության ու ազգային անվտանգության հանձնաժողովի ապագա նախագահ Իրակլի Սեսիաշվիլին.
«Վերջին տարիներին ոչ արհեստավարժները կործանել են պաշտպանական համակարգը: Մեր աշխատանքային խմբերն այստեղ ծանոթանում են ռազմական ոլորտի գործերի հետ, և պարզվել է, որ դրանք ավելի վատ վիճակում են, քան ակնկալվում էր:
Ամենալավ վիճակում նախարարի և մյուս բարձրաստիճան չինովնիկների սենյակներն էին, ինչը չես ասի զորամասերի մասին: Համակարգը ապաքաղաքականացվելու է: Խորհրդարանական հանձնաժողովում ստեղծվելու է քաղաքացիական խորհուրդ՝ զինվորականների հետ շփվելու համար»:









































