Սիրիայի ընդդիմությունը, առիթ փնտրելով Սիրիա միջազգային ինտերվենցիա կազմակերպելու համար, կարող է օգտագործել քիմիական զենքի կիրառմամբ միջադեպեր:
«Ըստ եղած տեղեկությունների՝ հնարավոր է սադրանք ինչ-որ հեղուկ թունավոր նյութի կիրառմամբ: Ամեն ինչ պետք է տեղի ունենա Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հակառակորդների կողմից վերահսկվող տարածքներում»,- մեջբերում է Interfax-ը սիրիական աղբյուրի խոսքերը:
«Միջադեպից հետո, որին կարող է վերագրվել քիմիական զենքի հետ անզգույշ վերաբերմունք, ապստամբների ներկայացուցիչները կհայտարարեն, որ իբր թունավոր նյութերն իրենց մոտ հայտնվել են կառավարական ուժերի պահեստներից»,- ասել է աղբյուրը:
Նրա խոսքերով՝ իրադարձությունների ընթացքի նման մեկնաբանությունը առիթ կտա արևմտյան երկրներին հայտարարելու, որ սիրիական քիմիական զենքի պահեստները պատշաճ կերպով չեն հսկվում, և առիթ կստեղծվի Սիրիա արտաքին ռազմական միջամտության համար:








































