«Տեսանք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբին Հուդի տղամարդկությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը՝ խոսելով Վարդան Օսկանյանի շուրջ ծավալվող գործընթացների մասին և դրանք անվանելով դեսպանական բարոյահոգեբանական թրիլլեր:
Նրա խոսքով՝ երբեք ՀՀ-ն այսքան արտաքին ճնշումների չէր ենթարկվել, որքան Օսկանյանի հետ կապված ճնշումներն էին:
Դավիթ Հակոբյանի կարծիքով՝ քաղաքական գործիչների խնդիրն է պատասխանել մեկ հարցի՝ ի՞նչ անել. ԱՄՆ-ը տասը տարի շարունակ նախապատրաստում է իր Ջեյմս Բոնդին` ագենտ 007-ին:
«Ամենամեծ հանցագործը երկրի երկրորդ նախագահն էր` Ռոբին Հուդը, իր արդարադատության նախարարով: Օսկանյան Վարդանը ԲՀԿ-ում դեսանտ է, ստվեր, պրիմանկա, իսկ Ռոբին Հուդը նրա օգտին պաշտպանական ճառ է արտասանում, ափսոսում է. ափսոսում են նահատակվածներին, ափսոսանք են հայտնում և փուռը տալիս: Ասում էր՝ Հայաստանում տղամարդ չկա: Տեսանք իր տղամարդկությունը»,- ասաց Դավիթ Հակոբյանը:
Նրա խոսքով` ԱՄՆ-ը պատրաստում է իր թեկնածուին, իսկ Ռուսաստանը քնած է, Վարդան Օսկանյանն էլ ամերիկյան պրոյեկտ է:
Բանախոսը ռուսամետներին, հատկապես ձախ ուժերին հորդորեց նախապատրաստել իրենց ռուսամետ թեկնածուին, որովհետև քաղաքական հավասարակշռությունը պետք է պահպանել:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































