Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Երևանում մեկնարկել է ԱՊՀ անդամ-պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների 2-րդ համագումարը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մարզահամերգային համալիրում մասնակցել է ԱՊՀ անդամ-պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների երկրորդ համագումարի բացմանը: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:

ՀՀ կառավարության անունից ողջունելով համագումարի մասնակիցներին՝ Տիգրան Սարգսյանը կարևորել է կրթական համակարգի զարգացմանն ուղղված աշխատանքները: «Ժամանակից պետությունը և հասարակությունը չի կարող կառուցվել առանց արդյունավետ կրթական համակարգի: Ժամանակից աշխարհում փոխվում է հասարակության զարգացման տրամաբանությունը: Այսօր հասարակության զարգացման հիմնական միջոցը ոչ թե ապրանքների արտադրությունն ու արդյունաբերությունն է, այլ նոր գիտելիքների արտադրությունը: Սա պահանջում է երկրների կառավարություններից, որպեսզի նրանք դրան համապատասխան փոխեն պետության կառավարման համակարգի ողջ գործընթացը»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ ժամանակակից պետության հիմնական գործառույթներն են՝ կրթությունը և գիտությունը: «Այսօր հասարակության հիմնական գործընթացը դառնում է մտագործունեությունը: Դա նշանակում է, որ պետությունը պարտավոր է ստեղծել այնպիսի ենթակառուցվածքներ, որպեսզի մարդը կարողանա ինքնադրսևորվել իր տաղանդի և գիտելիքների հիման վրա»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Այս համատեքստում, վարչապետի դիտարկմամբ, առաջնային նշանակություն ունեն համալսարանները:

Կառավարության ղեկավարը նշել է, որ այսօր համալսարանների շրջանակներում ստեղծվում են ժամանակակից տեխնոլոգիական կենտրոններ, այսինքն՝ այնպիսի ենթակառուցվածքներ, որոնք ստեղծագործող մարդու համար ապահովում են մտագործունեության բոլոր հնարավորությունները: «Մեր պարտքն է ստեղծել այնպիսի կրթական համակարգ, որպեսզի մարդն իր ողջ կյանքի ընթացքում հնարավորություն ունենա նոր մակարդակի բարձրացնել և համալրել իր գիտելիքները»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Այդ առումով, կառավարության ղեկավարը կարևորել է նաև ԱՊՀ շրջանակում կրթության և գիտության ոլորտում ինտեգրացիոն գործընթացները և նշել, որ Հայաստանը շահագրգռված է դրանում:

Համագումարին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի և Մոլդովայի ներկայացուցիչները: Համագումարի նպատակն է առաջիկա տարիներին կրթության և գիտության ազգային համակարգերի հետագա համագործակցության գերակա ուղղությունների մշակումը, ԱՊՀ պետությունների համագործակցությունն ավելի դինամիկ և պահանջված դարձնելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում