Golden Foot մրցանակին արժանանալուց հետո ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հերքել է սեփական խոսքերը` «Միլան» հնարավոր վերադարձի մասին: Հիշեցնենք, որ օրեր առաջ ֆուտբոլիստը հայտարարել էր, թե կցանկանար կրկին հայտնվել իտալական ակումբում:
««Պարի Սեն-Ժերմեն»-ում մենք ցանկանում ենք նվաճել այն ամենը, ինչ հնարավոր է: Ներկայումս մենք նախագծի նպատակների իրականացման փուլում ենք դեռևս: Իսկ Իտալիայի կամ «Միլան»-ի նկատմամբ կարոտ չեմ զգում»,- իտալական լրատվամիջոցները մեջբերում են ֆուտբոլիստի խոսքերը:









































