Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը տիրապետում է տիեզերական հետազոտությունների ոլորտի նորագույն տեխնոլոգիաների: Այս մասին հայտարարել է Իրանի օդա-տիեզերական կազմակերպության ղեկավար Համիդ Ֆազելին.
«Իրանը տիրապետում է մեկ հրթիռակրով մի քանի արբանյակներ միաժամանակ արձակելու տեխնոլոգիաների: Մենք մտադիր ենք արձակել նանո արբանյակ՝ մինչև 10 կիլոգրամ քաշով, և միկրոարբանյակ՝ 10-100 կիլոգրամ քաշով:
Ներկայումս մեր կազմակերպությունը բանակցում է ասիական մի շարք երկրների և ավստրիական համալսարանի հետ, որոնք ցանկություն են հայտնել իրանական հրթիռակիրն օգտագործել սեփական արբանյակների արձակման համար»: