Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Ուկրաինայի առաջնության 12-րդ տուրի շրջանակներում կայանալիք Մարիուպոլի «Իլյիչյովց»-ի հետ հանդիպումից իր ակնկալիքների մասին:
««Իլյիչյովց»-ը հիանալի թիմ է, որը յուրաքանչյուր խաղի միայն հաղթանակի է ձգտում: Միավորներ վաստակելու համար նրանք պայքարում են և հաղթանակի համար հոգի են տալիս խաղադաշտում:
Չնայած, որ մենք խաղալու ենք սեփական հարկի տակ, վստահ եմ, պետք է ուշադիր լինենք, որպեսզի գոլեր հեղինակենք»,- Հենրիխի խոսքերը մեջբերում է «Շախտյոր»-ի պաշտոնական կայքը:







































