Հոլիվուդյան դերասան Մեգան Ֆոքսը՝ «Տրանսֆորմերներ» ֆիլմի աստղը, Facebook-ի իր էջում հայտնել է առաջնեկի ծննդյան մասին:
Տղային անվանել են Նոա Շենոն Գրին:
«Սեպտեմբերի 27-ին ես տղա եմ ունեցել: Իմ երեխան առողջ է, կատարյալ, երջանիկ: Ես ու իմ ամուսինը՝ Բրայան Օսթին Գրինը ուրախ ենք, որ դարձել ենք հրաշալի երեխայի ծնողներ, ու ես շնորհակալ եմ Աստծուց, որ նա ինձ հնարավորություն տվեց զգալ այս անսահման սերը»,- գրել է Մեգան Ֆոքսը Facebook-ի իր էջում, հայտնում է eurosmi.ru-ն:
Հիշեցնենք, որ սա 26-ամյա դերասանուհու առաջին երեխան է: Նրա ամուսինը, ում հետ դերասանուհին ամուսնացել է 2010թ, առաջին ամուսնությունից տղա ունի:











































