Հունաստանն այսօր վերջին երեք շաբաթների ընթացքում արդեն երկրորդ անգամ համընդհանուր 24-ժամյա գործադուլ է անցկացնում կառավարության հակաճգնաժամային գործողությունների դեմ, որը ենթադրում է աշխատավարձերի և կենսաթոշակների հետագա կրճատում:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, օրվա ընթացքում փակ կլինեն բոլոր պետական հաստատությունները, հիվանդանոցները, խանութները, կաթվածահար կլինի հասարակական տրանսպորտի աշխատանքը, կդադարեցվի ջրային հաղորդակցությունը:
Ընդհանուր առմամբ, կառավարությունն այժմ պետք է նվազեցնի վճարումները 11.5 մլրդ եվրոյով՝ համաձայն միջազգային վարկատուների եռյակի (Եվրոպական հանձնաժողով, Եվրոպական Կենտրոնական բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ) հետ ձեռք բերված պայմանավորվածության:










































