Անգլիայի հավաքականի դարպասապահ Ջո Հարթը իր վրա է վերցրել Լեհաստանի դեմ խաղում բաց թողած գոլի մեղավորությունը:
Նշենք, որ այդ գոլը ճակատագրական եղավ ու անգլիացիների համար 2 միավորի արժեք ունեցավ:
«Ես դուրս եկա դարպասից, բայց չհասա գնդակին, իսկ այդ տղային ուղղակի հիանալի հարված հաջողվեց իրականացնել: Դա իմ սխալն էր:
Միգուցե ես պետք է պարզապես դուրս բերեի գնդակը կամ ընդհանրապես մնայի դարպասում: Ես տխուր եմ, քանի որ այդ պահը հաղթանակի արժեք ունեցավ: Գոլ խփելու այլ պահ, իմ կարծիքով, լեհերը չունեցան»,- ասել է Հարթը:









































