Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Բուխարեստում հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են եվրոպական և եվրաատլանտյան կառույցներին Վրաստանի ինտեգրման հարցերը:
Հանդիպման ժամանակ Բառոզուն ընդգծել է, որ հոկտեմբերի 1-ին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները հանդիսանում են Վրաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացի զգալի մասը: Վրաստանի նախագահի վարչակազմը հայտնել է, որ այդ հանդիպումը կայացել է «Եվրոպական ժողովրդական» կուսակցության ֆորումի շրջանակներում: