Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

ԲՀԿ-ի քաղհալածյալի կերպարը կերտվում է ՕԵԿ-ի օրինակով. մամուլ

Տարօրինակ զուգադիպությամբ, այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ ընթացող անցուդարձերը նմանվում են 2006-ին «Oրինաց երկիր» կուսակցության շուրջ տեղի ունեցած իրադարձություններին: Ըստ «Հայկական ժամանակ»-ի` երբ 2006 թվականի մայիսի 12-ին «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց իշխող կոալիցիան լքելու մասին, նրա ղեկավարած կուսակցության նկատմամբ լուրջ հալածանքներ սկսվեցին: ՕԵԿ-ի և Արթուր Բաղդասարյանի դեմ այնպիսի լայնամասշտաբ արշավ էր սկսվել, որ թվում էր, թե կոալիցիան լքելուց հետո ընդդիմադիր դաշտում տեղավորված սույն կուսակցության հալածանքներն ավարտ չեն ունենալու: «Քաղաքական հետապնդում ՕԵԿ-ի նկատմամբ», այսպիսի վերտառությամբ և բովանդակությամբ նյութերի կարելի է հանդիպել այդ օրերի մամուլում: «ՕԵԿ-ին հալածում են», «Սև PR ՕԵԿ-ի նկատմամբ», «ՕԵԿ-ին ճնշում են», «ՕԵԿ-ին կուլակաթափում են»,- գրում էր մամուլը: «Որպես կանոն, վերջին շրջանում Արթուր Բաղդասարյանի յուրաքանչյուր ելույթին կամ հանդիպմանը հաջորդում է որևիցե սև PR, որևիցե պատվիրված հրապարակում: Մարզային հանդիպումներից հետո այն շարունակվեց որոշ մարզային հեռուստաընկերություններով տարածված կանխավ պատրաստված պատվիրատուի նյութերով: Հիմա էլ դա արվում է որոշ թերթերի միջոցով (…): «Օրինաց երկիրը», սակայն, չի կարոդ չդատապարտել սև քարոզչության և քաղաքական դաշտում բարձր վարկանիշ ունեցող քաղաքական ուժերին և գործիչներին վարկաբեկելուն ուղղված հետևողական քայլերը». այսպիսի հայտարարություն էր տարածել ՕԵԿ մամուլի ծառայությունը 2007- ի հունվարի 31-ին: ՕԵԿ-ի նկատմամբ ճնշումների և հետապնդումների մասին հրապարակումներ կան անգամ մինչ կոալիցիան լքելու մասին սույն կուսակցության արած հայտարարությունից առաջ, ինչի մասին Արթուր Բաղդասարյանը հայտարարել էր Աժ-ում հրավիրված իր վերջին ասուլիսում: «Բոլորին ամեն ինչ պարզ է, ուզում եք ասել` եղել են ճնշումներ, այո, եղել են, բոլոր կողմերից եղել են»,- ասել էր Բաղդասարյանը: Այս օրերին մամուլում, ներառյալ «Հժ»-ում, հրապարակումներ եղան այն մասին, որ իրավապահ մարմինները ստուգումներ են սկսել Արթուր Բաղդասարյանին պատկանող Ֆրանսիական և Եվրոպական ակադեմիաներում (նա սույն բուհերի հոգաբարձուների խորհրդի նախագահն է): Խոսվում էր լուրջ չարաշահումների մասին: «Արթուր Բաղդասարյանն այժմ եզակի հնարավորություն ունի Արևմուտքին ներկայանալ իբրև մի հայկական Սահակաշվիլի կամ Յուշչենկո, որը կռիվ տվեց իշխանության ներսում իր արևմտամետ հայացքների համար ու տուժեց դրա հետևանքով»,- այսպիսի կարծիք էր հայտնել ԱԺՄ նախագահ, Հանրային խորհրդի ներկայիս նախագահ Վազգեն Մանուկյանը 2006-ի մայիսի 12-ին «Առավոտին» տված հարցազրույցում:

Մի խոսքով, այնպիսի տպավորություն էր, որ ՕԵԿ-ում և ՕԵԿ-ի ու նրա նախագահի շուրջ կատարյալ մղձավանջ է: Բանը հասավ այնտեղ, որ ազգային անվտանգության խորհրդի այսօրվա քարտուղարին այն ժամանակ երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանն անգամ պետական դավաճանության համար մեղադրեց: «Ինձ համար սա իսկապես դավաճանության դրսևորում է: Այդ դրսևորումը ավելի այլանդակ տեսք ունի այն պատճառով, որ սեփական նախաձեռնությամբ է դա արվել… Մեկ անգամ դավաճանողը ընդունակ է դա անել երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ»,- ասել էր Քոչարյանը 2007-ի ապրիլի 30-ին ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Հիշեցնենք, խոսքը ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի փոխդեսպանի հետ ՕԵԿ նախագահի գաղտնալսված զրույցի մասին է, որը մեծ սկանդալ էր դարձել այդ օրերին: Քոչարյանն ընտրողներին կոչ էր արել` լավ մտածել, թե ում են ուզում ճանապարհ տալ: 2007-ի Աժ ընտրություններից առաջ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, թե իշխանությունը փորձում է ընտրական հանձնաժողովներից ջնջել ՕԵԿ-ին: «ՕԵԿ ներկայացուցիչներին շարունակում են հեռացնել ընտրական հանձնաժողովների ղեկավար կազմից»,- ասել էր նա` կրկին պնդելով, որ ՕԵԿ-ի դեմ սև PR է իրականացվում: Իսկ արդեն 2008-ի նախագահական ընտրություններից առաջ ՕԵԿ առաջնորդը Ազատության հրապարակում փետրվարի 3-ին հրավիրված հանրահավաքում հայտարարեց. «Երեկ ուշ երեկոյան իմ և իմ անձի հասցեին հնչել է սպանության սպառնալիք: Եթե ինձ հետ կպատահի որևիցե մի բան, դրա անմիջական պատասխանատուն այսօրվա գործող իշխանություններն են: Սա հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ»: Ահա այսպիսի քաղհալածյալի կերպար կերտեց իշխանությունը Արթուր Բաղդասարյանից 2007-ի Աժ և 2008-ի նախագահական ընտրություններից առաջ: Թե ինչ նպատակ էր հետապնդում այդ կերպարի ստեղծումը, արդեն բոլորն են տեղյակ:

Արդյո՞ք այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կավարտվեն այնպես, ինչպես` ՕԵԿ-ի պատմությունը: «ՀԺ»-ն տեղեացրել է, որ կոալիցիոն վերջին հուշագրի ստորագրումից առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, թե ինքը չի ուզում ԱԽՔ դառնալ: Այդուամենայնիվ, այդ հուշագիրը ստորագրվեց, որով ԲՀԿ-ն պարտավորվում էր առաջիկա նախագահական ընտրություններում սատարել Սերժ Սարգսյանին: Այսօր, սակայն, Բարգավաճը փորձում է խուսանավել, և ամեն անգամ, երբ որևէ ԲՀԿ-ականի նախագահական ընտրությունների վերաբերյալ հարց է ուղղվում, նրանք կրկնում են իրենց առաջնորդի հայտնի խոսքը. «Այդմասին` հաջորդ դասին»: Իսկ այդ ընթացքում ԲՀԿ-ից իսկական քաղհալածյալի կերպար է կերտվում, որը, ինչպես պնդում են բազմաթիվ սթափ մտածող քաղաքական գործիչներ, խոստանում է ավարտվել այնպես, ինչպես` ՕԵԿ-ի պատմությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում