Saturday, 20 06 2026
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26

Գագիկ Խաչատրյանի սեփական կանտորաները. մամուլ

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ այս տարվա ապրիլի 2-ին «Գնումների աջակցման կենտրոն»-ի և «Ալեքսերվ» ՍՊԸ-ի միջև կնքվեց շրջանակային պայմանագիր, որի համաձայն` հաշվիչ դրամարկղային մեքենաների համար անհրաժեշտ կտրոնների թուղթը մատակարարում է հենց «Ալեքսերվ»-ը: «Է հա, ի՞նչ անենք»,- կասի ընթերցողը: Ոչինչ, աոաջին հայացքից՝ ոչինչ, քանի դեռ չենք կարդացել այդ շրջանակային պայմանագրի ամենավերջին հատվածը, որտեղ նշվում են պայմանագրի կողմերի տվյալները: Եվ ահա նայում ենք, թե ինչ հասցեով է գրանցված «Ալեքսերվը»: Գրանցված է Երևանի Տերյան փողոցի 19 շենքի 4-րդ բնակարանում: Տերյանի 19 շենքը ժամանակին հայտնվեց հայ հանրության ուշադրության կենտրոնում: Հենց այդ շենքի մուտքերից մեկում էին 2009 թվականի մայիսին մահափորձ կատարել ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ. տեղադրել էին 400 գրամ տրոտիլ տեսակի պայթուցիկ` հեռակառավարվող պայթուցիչով, սակայն, բարեբախտաբար, ռումբը չէր պայթել: Հիշեցի՞ք այդ դեպքը: Այսինքն, Գագիկ Խաչատրյանն ապրում էր այդ շենքում: Չէր նշվում, թե կոնկրետ որ բնակարանում:

Երեկ «ՀԺ»-ն պարզեց, որ Խաչատրյանը ապրել է ոչ թե 4-րդ բնակարանում, այլ հարևան մուտքում, և ոչ մի կապ «Ալեքսերվի» և Գագիկ Խաչատրյանի միջև, կարծես, չկա: Բայց դա այդպես չէ: Խնդիրն այն է, որ նույն այդ Տերյան 19, բնակարան 4-ում է գրանցված նաև հայտնի «Յուքոմ» ընկերությունը, որի կապը Գագիկ Խաչատրյանի հետ, թերևս, ոչ մեկի մոտ կասկած չի առաջացնում: Այլ կերպ ասած, «Ալեքսերվ» ՍՊԸ-ն նույնքան է կապված Գագիկ Խաչատրյանի հետ, որքան «Յուքոմը», այսինքն նույնպես դե ֆակտո պատկանում է ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահին:

Միայն հասցեն չէ, որ ՀԴՄ կտրոնների թուղթ մատակարարող ընկերությունը կապում է Գագիկ Խաչատրյանի հետ: Այդ ամուր կապի մասին հուշումն առկա է մեր հանրապետության բոլոր հարկային տեսչություններում: Այդ տեսչություններում չես տարբերի «Ալեքսերվ»-ի աշխատակցին հարկայինի աշխատակցից: Նրանք նստում են այն աշխատասենյակներում, որտեղ աշխատում են հարկայինի աշխատակիցները, ունեն իրենց գրասեղանը, «պերերիվ» են անում հարկայինի աշխատակիցների հետ նույն սենյակներում և այլն, և այսպես շարունակ: Մի խոսքով, «Ալեքսերվ» ՍՊԸ-ն դարձել է ՀՀ պետեկամուտների կոմիտեի ստորաբաժանումը: Եվ ինչո՞ւ ոչ. թե´ պետեկամուտների կոմիտեն, թե «Ալեքսերվը» նույն մարդու սեփական կանտորաներն են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում