Ռուսաստանը աֆրիկյան երկրների ավելի քան 20 մլրդ դոլար պարտքը չեղյալ է համարել։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Սերգեևը,- գրում է РИА Новости-ն: Նա ավելացրել է, որ Ռուսաստանն աղքատ երկրների զարգացման համար Համշախարհային բանկին փոխանցել է 50 մլն դոլար:
Սերգեևը նաև հիշեցրել է, որ 2008-ից մինչ օրս Ռուսաստանը 42,9 մլն դոլար է հատկացրել Համշախարհային բանկի` զարգացող երկրների կրթական ծրագրի համար:
2012-ին Ռուսաստանը ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարին հատկացրել է 100 մլն դոլար:
2005-2012 թթ. Ռուսաստանն աֆրիկյան երկրենրին ներել է 11,3 մլրդ դոլար պարտք: