«Ինտեր»-ի հարձակվող Անտոնիո Կասանոն պատմել է, «Միլան»-ում գտնվելու ժամանակ երբեմն ձևացրել է, թե աճուկի վնասվածք ունի, որպեսզի բաց թողնի մարզումը:
«Այդ արդարացումը ամենից արդյունավետն է: Նրանք հետազոտություններ են անցկացնում, որոնք ոչինչ ցույց չեն տալիս:
Այդ դեպքում դու պարզապես պետք է հակադրես քո խոսքը նրանց խոսքին ու վերջ»,– Կասանոյի խոսքերն է մեջբերում Goal.com-ը՝ հղում կատարելով Che Tempo Che Fa հեռուստահաղորդմանը:
Հիշեցնենք, որ Կասանոն այս ամառ «Միլան»-ից տեղափոխվեց «Ինտեր»:







































