Ղրղըզստանի ՆԳՆ առաջարկել է վարչական պատասխանատվության ենթարկել պոռնկությամբ զբաղվելու համար: Համաձայն լրատվամիջոցների` նախարարությունում արդեն մշակել են օրենքի համապատասխան փոփոխությունը: Շուտով փաստաթուղթը կուղարկվի խորհրդարան:
Բնութագրելով իրենց նախաձեռնությունը՝ ՆԳՆ անբարոյականությամբ զբաղվելը բնորոշել են որպես հակասոցիալական երևույթ, որի դեմ անհրաժեշտ է ավելի ակտիվ պայքարել: «Եթե այն նախկինում, որպես կանոն տարածված էր խոշոր քաղաքներում, ապա վերջին տարիներին ներխուժել է նաև փոքր բնակավայրեր»,- նշում են փաստաթղթի հեղինակները:
Նշում են նաև, որ պոռնկությունը մեծ տարածում է գտել նաև անչափահասների շրջանում:








































