Երգչուհի Բրիթնի Սփիրսը վերջնականապես X Factor նախագծի հանձնաժողովում է, բայց իրեն ևս պետք է դատեն: Այս շաբաթ տեղի է ունեցել նրա նախկին մենեջեր Սեմ Լյութվիի գործով դատական առաջին լսումը:
Դատական գործընթացն ընթանում է 2008 թ.-ից՝ այն ժամանակվանից, երբ երգչուհին գրեթե մերկ էր փողոցում քայլում, անուշադրության էր մատնել երեխաներին, մի խոսքով՝ կարծես խելքը թռցրած լիներ:
Վերջերս Լյութվին երգչուհուն և նրա ծնողներին մեղադրել է զրպարտանքի մեջ: Մենեջերն իր կողմն էր գրավել Սփիրսի երեխաների նախկին դայակին, ով դատարանում վկայություն էր տալու, նշելով , որ երգչուհուն կառավարում էին ծնողները, որոնք մինչև վերջին պահը մեղադրում էին Լյութվիին:
«Դայակին փող հարկավոր չէ: Նա ուղղակի ցանկանում է, որ բոլորը Սփիրսի մասին ճշմարտությունն իմանան»,- լրագրողներին ասել է Սփիրսի միջավայրից մեկը:
Լյուֆթին Բրիթնիին դատի է տվել այս տարվա սեպտեմբերին: Դատը մի քանի շաբաթ է, որ ընթանում է: Ցուցումներ են տալու երգչուհու ծնողները և նրա փեսացուն` Ջեյսոն Թրեյվիկը:









































