Իտալական «Յուվենթուս»-ի գլխավոր տնօրեն Բեպե Մորատան պաշտպանել է Բուֆոնին՝ դեմ արտահայտվելով բոլոր այն մեղադրանքներին, թե իբր դարպասապահը միտումնավոր չի մասնակցել Դանիայի հավաքականի դեմ խաղին՝ իրեն լավ մարզավիճակում պահելու համար:
«Ոչինչ չեմ կարող ասել Բուֆոնի վերաբերյալ: Նա հանդիսանում թեˊ մեր թիմի, թեˊ ազգային հավաքականի ավագը, հետևաբար բոլոր մեղադրանքներն անհիմն են»,- ասել է Մորատան:
«Իտալիայի ազգային հավաքականի մարզաշապիկը կրելը մեծ առավելություն է բոլորի համար, այնպես որ Բուֆոնն այն մարդը չէ, որ խույս տա հավաքականի խաղերից: Նա ուղղակի պատրաստ չի եղել հանդիպմանը»:










































