Ջորջ Սորոսը խախտել է նախընտրական քարոզարշավներին չմասնակցելու իր երդումը: Այս մասին իր հոդվածում գրում է Capital Research Center վերլուծական կենտրոնի ղեկավար Թերենս Սքենլոնը:
«Ֆիլանտրոպ-ծայրահեղականն անհանգստացած է այն հեռանկարով, որ Միթ Ռոմնին կարող է դառնալ ԱՄՆ-ի 45-րդ նախագահը»,- կարծում է հեղինակը:
Օբամայի և Ռոմնիի վարկանիշները հավասարվելուց հետո Սորոսը պարտավորվել է հավելյալ 1,5 մլն դոլար տրամադրել դեմոկրատ-կոնգրեսականներին և Օբամայի վերընտրմանը:
«Արժութային զեղծարարը, որը մեղավոր էր ճանաչվել ստվերային թրեյդինգի մեջ, նախքան ընտրությունները նահատակի տեսք է ընդունում և հայտարարում է լրագրողներին, որ հեռանում է քաղաքականությունից»,- նշել է հեղինակը` ավելացնելով,- Սակայն իր սպառնալիքը նվիրատվությունները դադարեցնելու մասին երբեք չի իրագործում»:








































