Ֆուտբոլի ասոցիացիան որոշում է կայացրել ետ վերադարձնել Անգլիա – Լեհաստան հանդիպման տոմսերի համար վճարված գումարները:
Հետ կվերադարձվեն այն գումարները, որոնք վճարած մարդիկ չեն կարող ևս մեկ օր անցկացնել օտար երկրում:
Հիշեցնենք, որ Անգլիա – Լեհաստան ֆուտբոլային դիմակայությունը երեկ հետաձգվեց եղանակային վատ պայմանների պատճառով:
Շատ երկրպագուներ արդեն ձեռք են բերել ետդարձի տոմսեր, հետևաբար ակնկալվում է, որ շատ կլինի նաև հանդիպման տոմսերը վերադարձնողների թիվը:







































