Ալբանիայի կառավարությունը հայտարարել է, որ Ֆրանսիան իրենց է հանձնում անկախություն ստանալուց հետո երկրի միակ թագավոր Ահմեդ Զոգի աճյունը: Ինչպես հաղորդում է BBC-ն, դա կիրականացվի Տիրանայում Ալբանիայի պետականության 100-ամյակի տոնակատարության ժամանակ:
Ահմեդը, որը հայտնի է Զոգ Առաջին Սկանդերբեգ Երրորդ անվամբ, Ալբանիան կառավարել է 1928-1939 թթ., երբ իտալական զորքերը գրավել էին բալկանյան պետությունը:
Վտարանդի թագավորը մահացել է Փարիզում 1961 թ.: Նրա թոռը՝ գահաժառանգ արքայազն Լեկա 2-րդը, Ալբանիա է վերադարձել 10 տարի առաջ՝ աշխատանքի անցնելով կառավարությունում:









































