«Յուվենթուս»-ի գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան հերքել է շրջանառվող լուրերն այն մասին, որ Իտալիայի ազգային հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը բաց է թողել Դանիայի ընտրանու դեմ հանդիպումը` Ա Սերիայի շրջանակներում կայանալիք «Նապոլի»-ի հետ հանդիպումը:
«Ամեն ինչ կատարվում է հանուն սպորտի: Բուֆոնի դեպքում խոսքերն անգամ ավելորդ են: Նա «Յուվենթուս»-ի և ազգային հավաքականի ավագն է, այնպես որ` բոլոր մեղադրանքներն անհիմն են: Ջանլուիջին նրանցից չէ, ով կհրաժարվի խաղից փուչ պատճառներով: Նա չի մասնակցել Դանիայի ընտրանու հետ հանդիպմանը, քանի որ գտել է, որ պատրաստ չէ խաղին:
Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Յուվենթուս»-«Նապոլի» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 21-ին:










































