Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Իրանի և Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության միջև տարեկան ապրանքաշրջանառության ծավալը կազմում է 11 միլիարդ դոլար: Այս մասին հայտարարել է Էրբիլում Իրանի գլխավոր հյուպատոս Հուսեին Ուզեյիմին:
Վերջինիս խոսքերով՝ քրդական ինքնավարության հետ առևտուրը կազմում է Իրաքի հետ Իրանի առևտրի 60 տոկոսը: Նա հավելել է, որ, ներկայիս դրությամբ, Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում գործունեություն են ծավալել իրանական 400 ընկերություններ: Ուզեյիմին հույս է հայտնել, որ քրդական ինքնավարության հետ Իրանի առևտրի ցուցանիշներն հետագայում էլ ավելի բարձր կլինեն։








































