Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայացած Չիլիի ընտրանու հետ հանդիպումից հետո Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին նշել է, որ գոհ է խաղի արդյունքից: Ֆուտբոլիստը նշել է նաև, որ չիլիացիների հետ խաղը բարդ ընթացք ունեցավ, և իր թիմը մեծ ջանքեր գործադրեց հաղթանակի հասնելու համար:
«Մենք գիտակցում էինք, որ Չիլիի հավաքականի հետ դիմակայությունը բարդ կլինի: Առաջինը գոլ խփեցինք, այնուհետև հանգստացանք և քիչ էր մնում հատուցեինք դրա համար:
Կարևորը, սակայն, այն էր, որ մեզ հաջողվեց հաղթանակ գրանցել և 3 միավոր վաստակել: Ուրախ ենք, որ կարողացանք առավելության հասնել այնպիսի հզոր մրցակիցների նկատմամբ, ինչպիսիք են Ուրուգվայի և Չիլիի հավաքականները»,- արգենտինական լրատվամիջոցները մեջբերում են ֆուտբոլիստի խոսքերը:







































