Աշխարհում պատրաստի արտադրանքի և էլեկտրոնային համակարգողների Foxconn ընկերությունն ընդունել է, որ օգտագործում է երեխաների աշխատանքը: Չինական գործարաններից մեկում աշխատակիցներ կան, որոնք ներկա դրությամբ 14-16 տարեկան են:
Չինաստանի օրենքներով դեռահասը կարող է սկսել աշխատել 16 տարեկանից: Թե քանի երեխա է էլեկտրատեխնիկա հավաքում գործարաններում` հայտնի չէ:
Foxconn-ի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ արդեն միջոցներ են ձեռնարկվել: Ընկերությունը պնդում է, որ ամեն ինչում մեղավոր են կրթական հաստատությունները, որոնք որոշել են երեխաներին վերապատրաստման ուղարկել նման վաղ հասակում, սակայն ընդունում է, որ պատասխանատու է նման միջադեպերի համար:







































