Արգենտինայի հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն գոհ է մնացել Չիլիի ընտրանու հետ հանդիպման արդյունքներից: Այդ մասին են հայտնում արգենտինական լրատվամիջոցները:
«Մենք գիտեինք, որ տանտերերը ջանք չեն խնայի հաղթանակի համար: Այդ ամենը վերլուծել էինք խաղից առաջ:
Խաղի մեկնարկային րոպեներին մրցակիցը ստիպեց մեզ նահանջել, սակայն մեզ հաջողվեց վերահսկել գնդակը և թելադրել խաղի ընթացքը: Արդյունքում 2 գոլ խփեցինք: Առջևում հաջորդ խաղերն են, բայց մենք կարևոր արդյունքներ ենք գրանցել վերջին երկու հանդիպումներում` Մունդիալում հանդես գալու համար»,- նշել է Ագուերոն:









































