Մունդիալ-2014-ի նախընտրական փուլի Հս. Իռլանդիայի դեմ խաղից հետո (1:1) Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Պաուլու Բենտուն հայտարարել է, որ իր թիմը կկարողանա դուրս գալ եզրափակիչ մրցաշար:
«Սա վատ արդյունք է, որը գրանցվեց առաջին կեսում մեր ցուցադրած վատ խաղի պատճառով: Մենք գիտեքինք մրցակցի հնարավորությունները, ու պաշտպանությունում առանձնակի խնդիրներ չունեցանք:
Երկրորդ կեսն այլ տեսք ուներ. մենք ավելի ինտենսիվ էինք գործում ու ընդհանուր առմամբ վատ չխաղացինք: Եթե գրոհների եզրափակիչ մասում ավելի ճշգրիտ գործեինք, ապա կարող էինք նաև հաղթել: Գլուխ եմ խոնարհում Հս. Իռլանդիայի առաջ, բայց մեր դարպասի մոտ վտանգավոր պահեր չեմ էլ հիշում:
Ես նախկինի պես հավատում եմ, որ մենք խաղալու ենք Բրազիլիայում 2014-ին: Միգուցե դրա համար ստիպված լինենք խաղալ անցումային խաղերում: Բայց եկեք այս ոչ-ոքին ողբերգություն չդարձնենք: Մենք դեռ խաղեր ունենալու ենք, որոնցում հնարավոր կլինի ուղղել դրությունը»,- մարզչի խոսքերն է մեջբերում A Bola՝ հղում կատարելով RTP-ին:









































