Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Քոքոբելյանի ՀԷԿ-ը չի՞ կառուցվի. մամուլ

Օրերս մի խումբ բնապահպան ակտիվիստներ և Տավուշի մարզի Գետահովիտ գյուղից Երևան հասած բնակիչներ բողոքի ակցիա էին անում բնապահպանության նախարարության դիմաց: Բողոքի առարկան գյուղի Սառնաղբյուր գետի վրա կառուցվող ՀԷԿ-ն էր: Ակտիվիստներն ու գյուղի բնակիչները պնդում էին, որ շինարարության պատճառով գյուղը ջրազրկվել է, տարածքն ավերվել, և եթե շինարարությունը շարունակվի, վիճակն ավելի աղետալի կդառնա:

Բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանից երեկ «Հրապարակ»-ը հետաքրքրվեց, թե ինչ ընթացք են տվել բնապահպանների բարձրացրած խնդրին: Պարզվում է` նախարարությունը համայնքի բնակիչներին և ակտիվիստներին հրավիրել է նախարարի մոտ` քննարկման, և հենց այդ քննարկման արդյունքում էլ աշխատանքային խումբ է ձևավորվել, որը կզբաղվի ՀԷԿ-ի կառուցման նպատակահարմարությունը որոշելու հարցով: «Քննարկմանը հրավիրել էինք նաև գյուղապետերին, փորձաքննության մասնագետների: Քննարկման արդյունքում որոշում կայացվեց, որ նախարարը կձևավորի աշխատանքային խումբ, որում կլինեն և´ համայնքի, և´ մարզպետարանի ներկայացուցիչներ, և´ համապատասխան մասնագետներ ու ՀԿ ներկայացուցիչներ»,- ասաց փոխնախարարը: Նրա հավաստմամբ, աշխատանքային խումբը երեկ արդեն, նախարարի հրամանի համաձայն, սկսել է իր աշխատանքները:

«Առաջին հանդիպումը տեղի ունեցավ նախարարի աշխատասենյակում, այնուհետև աշխատանքային խումբն աշխատակարգ մշակեց և, հրամանին համաձայն, տասնօրյա ժամկետում ուսումնասիրություններ կիրականացնի, և առաջարկություններ կներկայացվեն, որի հիման վրա արդեն մեր հետագա քայլերը կկառուցվեն»,- ավելացրեց Խաչիկ Հակոբյանը: Այսինքն հնարավո՞ր է, որ ուսումնասիրությունների արդյունքում դադարեցվեն աշխատանքները` հետաքրքրվեց թերթը: «Ուսումնասիրության արդյունքում ինչ որ կբացահայտվի, ինչ որ կպարզաբանվի, դրան համապատասխանաբար ընթացք կտրվի: Եթե անհրաժեշտություն կլինի` այո իհարկե»,- եղավ փոխնախարարի արձագանքը: Նա նաև վստահեցրեց, որ նախարարի հրամանով տեղում ՀԷԿ-ի շինարարական աշխատանքները դադարեցվել են, մինչև պաշտոնապես կհրապարակվի եզրակացությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում