Սիրիայի ընդդիմությունը համաձայնել է հաշտվել հոկտեմբերի վերջին, որն առաջարկել էր Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ հանձնակատար Լահդար Բրահիմին: Այս մասին հայտնել է Սիրիայի ազգային խորհրդի ղեկավար Աբդել Բասսեթ Սեյդան, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
«Մենք կպահպանենք կրակի դադարեցումը, եթե կառավարական ուժերը գնան նման քայլի»,- հայտարարել է նա:
Սեյդայի խոսքով` Սիրիայի ազատ բանակը (ՍԱԲ) «զենք է վերցրել, որպեսզի պաշտպանվի կառավարող վարչակարգի ռազմական մեքենայից»: Այդ պատճառով, զգուշացրել է նա, «եթե իշխանությունները չպահպանեն զինադադարը, ՍԱԲ-ը ևս կվերսկսի ռազմական գործողությունները»:
Հիշեցնենք, որ Բրահիմին Իրան կատարած իր այցի շրջանակներում Բաշար Ասադին կոչ է արել կառավարական զորքերին հրահանգել դադարեցնել կրակը մուսուլմանական գլխավոր տոնի` Իդ ալ-Ադհա զոհաբերության տոնի ժամանակ:












































