Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, տեղի են ունենում Աշխարհի 2014 թվականի առաջնության նախընտրական փուլի հերթական հանդիպումները:
H խմբի շրջանակներում տեղի ունեցավ Սան Մարինո – Մոլդովա մրցավեճը: Հյուրերին հաջողվեց 0:2 հաշվով հաղթանակ տանել:
Գոլերը՝ 73ˊ Դադու(11մ), 78ˊ Էպուրեանու:
Հատկանշական է, որ H խմբի մյուս՝ վերջին հանդիպումը՝ Լեհաստան – Անգլիա մրցավեճը, հետաձգվել է:






































