A Սերիայի 8-րդ տուրի «Լացիո»-ի դեմ խաղից առաջ «Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին հայտարարել է, որ Ալեշանդրե Պատոն դաշտ դուրս գալու շանսեր ունի:
«Պատոն արդեն իրեն անհամեմատ լավ է զգում: Նա կարևոր խաղացող է թիմի համար: Հույս ունենք, որ նա կկարողանա դաշտ դուրս գալ շաբաթ օրը:
Հիմա «Միլան»-ի համար դժվար շրջան է: Պետք է հետ բերենք կորցրածը: «Լացիո»-ն հիմա շատ ավելի լավ դիրքում է: Բայց մենք կարող ենք նրանց արժանի դիմադրություն ցույց տալ:
Ամեն դեպքում, մենք դրա համար ունենք ամեն անհրաժեշտ բան»,- Գալիանիի խոսքերն է մեջբերում ANSA-ն:
Հիշեցնենք, որ ազդրի վնասվածքի պատճառով Պատոն ոչ մի խաղ չի անցկացրել A Սերիայի այս խաղարկությունում:





































