Բրիտանացի գրող Էրիկա Լեոնարդ Ջեյմսի «Մոխրագույնի 50 երանգները» էրոտիկ վեպը գրավել է նույնիսկ դրանից այնքան հեռավոր խոհարարության ոլորտը:
Ընդամենը մեկ ամիս առաջ բրիտանական գրախանութներում հայտնվել է «Հավի 50 երանգները» գիրքը, որում ընդգրկված են հավից պատրաստվող ճաշատեսակների լավագույն բաղադրատոմսերը։
Իսկ դեռ վերջերս լույս է տեսել համանուն վեպի մեկ այլ նմանակ` «Կաղամբի 50 տեսակները», որտեղ հեղինակները պատմում են, թե որքան օգտակար է կաղամբը և ինչ ճաշատեսակներ կարելի է դրանից պատրաստել:








































