Saturday, 27 04 2024
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը
Արարատ Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը շնորհավորել է Ազգային տոնի կապակցությամբ
Բողոքի ցույց անող տարբեր ուժեր ուղղորդվում են մեկ կենտրոնից
17:09
Իրանը համարում է, որ պատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն են
Շոլցի պատասխանը. հայ-ադրբեջանական բանակցային դինամիկան կպահպանվի՞
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում հավաքներին երեխաների մասնակցության այնպիսի ձևաչափի կիրառումը, որը չի բխում երեխայի լավագույն շահից
ՊՆ-ն հորդորում է
Նոր կյանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներին. մեկնարկել է ավանդական «Ծաղկահավաք»-ը
«Վնուկովո» օդանավակայանում պայթյունի սպառնալիքի պատճառով վարչական շենքի հարկերից մեկը տարհանվել է
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. վարչապետ
Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ
Ինչպես է Շոլցը Ալիևի հետ քննարկելու էներգետիկ հարցեր՝ անտեսելով ԼՂ-ում ցեղասպանության հանգամանքը
Կիրանցում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում
Ռուսաստանը կողմ է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Պեսկով
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ
14:15
Դինա Տիտուսը ԱՄՆ կոնգրեսին է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը
Վաշինգտոնը Բաքվում պատերազմական հանցագործներ է բացահայտում. առայժմ՝ տեղեկատվական արտահոսքերի միջոցով
13:50
Մենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109- րդ տարելիցի առթիվ
Ոսկեպարը անվտանգ կլինի՞, Ալիևի սպառնալիքները կվերանա՞ն, երաշխիքներ կունենա՞նք. հարցեր են
Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը
Բաքուն կվիժեցնի սահմանազատման գործընթացը. նրանց իրական նպատակը Սյունիքն է
Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահական կարողություններին
Քաղաքացիական պաթոսի օրը Հայաստանի ծանր ճանապարհին
Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություն ստացել է համակարգիչներ
Վարչապետը հանդես է գալիս «Հայրենիքը պետությունն է։ Սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ
Գլխավոր դատախազի հրավերով՝ ՀՀ ժամանած եվրոպական և միջազգային պատվիրակներն այցելել են Մատենադարան
ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջից

Դպրոցի տնօրենը գայթակղվել էր, ամաչում էր, որ այն, ինչ արել է, չպետք է աներ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում այսօր քննվեց Աշոտ Գևորգյանի գործով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2012 թվականի հուլիսի 7-ին կայացրած դատավճռի դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Դանիելյանի վերաքննիչ բողոքը:

Աշոտ Գևորգյանը 1996 թվականից Լոռու մարզի Անտառամուտ գյուղի հիմնական դպրոցի տնօրենն է: Նա մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով հափշտակություններ կատարելու համար:

Երեք հանցավոր արարք է մեղսագրված դպրոցի տնօրենին: 2009 թվականի հունվարի 1-ին նա որպես դպրոցի հաշվապահ է ձևակերպել իր հարսին, որը, աշխատանքային ռեժիմը խախտելով, դպրոց չի ներկայացել, հաշվապահական գործառույթներն իրականացնելու համար տնօրենն անհրաժեշտ փաստաթղթերը տարել է տուն: Հաշվապահ հարսը տանն է կատարել իր աշխատանքային պարտականությունները, ինչով, ըստ մեղադրանքի «խաթարվել ու հեղինակազրկվել է հանրակրթական դպրոցի աշխատանքը, էական վնաս է հասցվել պետության շահերին»:

2011 թվականի մայիսի 10-ին Անտառամուտի հիմնական դպրոցի գրադարանավար Սանդրո Գևորգյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել դպրոցի տնօրենին՝ ՌԴ մեկնելու պատճառաբանությամբ: Տնօրեն Աշոտ Գևորգյանը թաքցրել է գրադարանավարի դիմումը, մայիսից մինչև օգոստոսի վերջը չի լուծել աշխատանքային պայմանագիրը, Ռուսաստան մեկնած գրադարանավարին չի ազատել աշխատանքից, նրա անունը ներառված է պահել աշխատավարձերի ցուցակում: Նախկին գրադարանավարի ստորագրությունը կեղծելով և նրա փոխարեն ստորագրելով՝ աշխատավարձը՝ 169.718 դրամը, յուրացման եղանակով հափշտակել է ինքը՝ տնօրեն Աշոտ Գևորգյանը:

Դպրոցի համար անհրաժեշտ գույք ձեռք բերելու նպատակով տնօրենը 2011 թվականի սեպտեմբերի 8-ին դպրոցի միջոցներով ձեռք է բերել հեռուստացույց, արբանյակային ալեհավաքի ընդունիչ, ալեհավաքի թաս, երաժշտական կենտրոն, ապա թվարկվածից 189 հազար դրամ արժողությամբ հեռուստացույցը, ալեհավաքի ընդունիչն ու ալեհավաքի թասը տարել է իր տուն, իսկ իր տան օգտագործված հեռուստացույցը, ալեհավաքի ընդունիչն ու թասը՝ 61 հազար դրամ արժողությամբ, տարել է դպրոց՝ արդյունքում կատարելով 128 հազար դրամի հափշտակություն: Փոխատեղում է կատարել տնօրենը, թարմացրել իր տան տեխնիկան, բայց հենց այս արարքի վերաբերյալ էլ ահազանգ է հնչել՝ ամենայն հավանականությամբ անանուն, ապա բացահայտվել են նաև նախորդ երկու դրվագները:

Նախաքննության ընթացքում Աշոտ Գևորգյանն ընդունել է մեղքը, անկեղծորեն զղջացել ու անմիջապես վերականգնել դպրոցին պատճառած նյութական վնասը: Նա շարունակել է աշխատել որպես Անտառամուտի հիմնական դպրոցի տնօրեն: Որպես խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը, և նրա պաշտոնավարումը ժամանակավորապես չի դադարեցվել, որովհետև հիմքեր չեն եղել, թե իր պաշտոնում մնալով՝ Գևորգյանը կխոչընդոտի նախաքննության անցկացմանը: Նա, իրոք, չի խոչընդոտել:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատաքննությունն անցկացվել է արագացված ընթացակարգով: Աշոտ Գևորգյանին առաջադրված մեղադրանքները հաստատված են գնահատվել, և նա դատապարտվել է 750 հազար դրամ տուգանքի: Դատարանը կարող էր նաև լրացուցիչ պատիժ նշանակել՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից որոշակի ժամանակահատվածով զրկելով հանցավոր արարքներ կատարած ու դրանց համար տուգանքի դատապարտված տնօրենին: Սակայն Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը նպատակահարմար է համարել լրացուցիչ պատիժ չնշանակել:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վերաքննիչ բողոքը վերաբերում էր հենց լրացուցիչ պատիժ նշանակելուն. ըստ բողոքաբերի՝ Աշոտ Գևորգյանը պիտի անպայման որոշակի ժամանակով զրկվեր տնօրենի պաշտոն զբաղեցնելու իրավունքից, որովհետև միայն այդ ժամանակ սահմանված պատիժը կծառայեր իր նպատակին, այն է՝ կվերականգնվեր սոցիալական արդարությունը: Իր արարքով Գևորգյանը ինչ-որ իմաստով հեղինակազրկել էր իրեն, այդ պայմաններում եթե շարունակի որպես դպրոցի տնօրեն աշխատել, ապա, ըստ բողոքաբերի, կխաթարի Անտառամուտի հիմնական դպրոցի և ամբողջ համայնքի բարոյահոգեբանական մթնոլորտը:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում գլխավոր դատախազի տեղակալի բողոքը հիմնավորեց մեղադրող Գեղամ Աթանեսյանը:

Դատական այս փուլում որպես Աշոտ Գևորգյանի շահերի պաշտպան էր ներգրավվել փաստաբան Ռուբեն Հակոբյանը, որը համարյա ամբողջ մարզից, ներառյալ Լոռու մարզպետը, բնութագրեր էր հավաքել իր պաշտպանյալի վերաբերյալ: Բոլորը Աշոտ Գևորգյանին բնութագրել էին դրականորեն, բոլորը միահամուռ այն կարծիքն էին հայտնել, թե ոչ միայն նպատակահարմար է, որ նա շարունակի որպես տնօրեն աշխատել Անտառամուտի դպրոցում, այլև դա ուղղակի անհրաժեշտություն է, որովհետև այլ դեպքում փոքրիկ դպրոցը կմնա առանց տնօրենի: Փաստաբանը ներկայացրեց նաև Աշոտ Գևորգյանի ստացած շնորհակալագրերի ու խրախուսանքների մի տպավորիչ տրցակ:

Ամբաստանյալը՝ 52-ամյա Աշոտ Գևորգյանը, փոքր-ինչ ամաչկոտ, իր հանցավոր արարքները լիովին ընդունող, դրանց համար անկեղծորեն զղջացող մարդու տպավորություն էր թողնում: Մարդ էր՝ գայթակղվել էր, ամաչելով ընդունում էր, որ այն, ինչ արել է, չպետք է աներ: Նրա պահվածքում չկար իրադրության զոհի կամ գլխին գործ սարքվածի շեշտվածություն, արդարություն փնտրողի աղմկարար կեցվածք: Բայց մարդը անկեղծորեն ուզում էր նաև շարունակել աշխատանքը՝ որպես դպրոցի տնօրեն, որովհետև դա էր նրա աշխարհն ու կյանքը:

Անտառամուտ գյուղը փոքր է, հիմնական դպրոցն էլ ընդամենը 32 աշակերտ ունի, դպրոցական երեխա ունեցող ընտանիքները վեցն են: Գյուղը բազում խնդիրներ ունի, և Աշոտ Գևորգյանի պաշտոնավարմանը կողմ քաղաքացներն ու պաշտոնյաները միահամուռ նշել էին, որ նա, անկախ քրեական գործից ու հանդես բերած փոքրիկ թուլությունից, հարգված մարդ է, լավ մանկավարժ, նրա հեղինակությունը բոլորովին խաթարված չէ, և տվյալ պահին տնօրենի թեկնածուներ չկան էլ, այնպես որ Գևորգյանին աշխատանքից հեռացնելու դեպքում փոքրիկ Անտառամուտի բազմաթիվ խնդիրներին կավելանա նաև անտնօրեն մնացած դպրոցի խնդիրը:

Ամբաստանյալի շահերի պաշտպանը հիշատակեց նաև, որ նախորդ ատյանի դատավճիռը իմաստ կունենար բեկանել, եթե ակնհայտ մեղմ լիներ կամ ակնհայտ խիստ, սակայն լրացուցիչ պատժի չնշանակելը բոլորովին էլ ակնհայտ մեղմ չէր դարձնում արդեն կայացված դատավճիռը:
Փաստաբանի հավաքած դրական բնութագրերն ու Գևորգյանին աշխատանքից չհեռացնելու օգտին արտահայտված պաշտոնական կարծիքները, հենց Աշոտ Գևորգյանի համեստ պահվածքը դատարանի դահլիճում իրենց դրական դերը կատարեցին:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց գլխավոր դատախազի տեղակալի բողոքը և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողեց անփոփոխ:

Այս գործը վճռաբեկ ատյան կհասնի, թե ոչ՝ կորոշի բողոքաբերը: Սակայն դատից հետո այն զգացողությունն էր, թե ամբաստանյալը բոլորովին էլ այն չարամիտ հափշտակողը չէր, որ պաշտոն էր փնտրում՝ գրպանը լցնելու համար: Նա գյուղական փոքրիկ, անշուք դպրոցի տնօրեն է, ինչպես ակնհայտ երևում էր՝ սիրում է իր դպրոցն ու գործը և կատարվածն արդեն նրա համար այնպիսի դաս է, որ հազիվ թե համարձակվի նոր անօրինական քայլ կատարել: Տնավարի աշխատանքի արդյունք է նրա սայթաքումը: Բայց համանման սայթաքումներ՝ ավելի խոշոր մասշտաբներով, կատարվում են շատ բնագավառներում ու, մասնավորապես, շատ դպրոցներում: Այս մարդու նկատմամբ քննված գործը և սահմանված պատիժը լիովին հասել են իրենց դաստիարակիչ նպատակին: Միգուցե մի օր էլ գյուղական փոքրիկ, բայց կարևոր դպրոցի տնօրենը այնքան աշխատավարձ կստանա, որ չի գայթակղվի մանր-մունր հափշտակություններով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում