Չնայած ընդունված է երեխաների մեջ արթնացնել սեր շրջապատի նկատմամբ, ցանկություն՝ օգնելու մարդկանց, սակայն մարդիկ ավելի երջանիկ են, եթե եսասեր են: Նման եզրակացության են եկել ամերիկացի հոգեբանները՝ գումարի օգնությամբ իրականացնելով հետազոտություն:
Գիտնականները պարզել են, որ երջանկության բաղադրատոմսը՝ առանց մեղքի զգացման սեփական հետաքրքրություններին հետևելու հնարավորությունն է:
Փենսիլվանիայի համալսարանում հետազոտությանը մասնակցել է 216 մարրդ: Այս մասին հայտնում է Newsru.com-ը: Յուրաքանչյուր մասնակցի տրվել է 3-ական դոլար: Մի խմբին ասել են, որ այդ գումարը պետք է ուղղել բարեգործությանը, երկրորդ խմբին թույլ են տվել գումարը ծախսել իրենց վրա, իսկ երրորդ խմբին՝ տնօրինել այն սեփական հայեցողությամբ:
Պարզվել է, որ տրված գումարն ամենաշատը երջանկացրել է երկրորդ խմբին: Նրանց հանձնարարվել է ծախսել այդ գումարն իրենց վրա՝ ազատելով իրենց և ուրիշների հետաքրքրությունների միջև տևական ընտրությունից:
Փորձի ճշգրտության համար, գիտնականները որոշել են ևս մեկն անցկացնել՝ այս անգամ 5 դոլարով: Արդյունքը կրկին նույնն է եղել: Մասնակիցներին կրկին բաժանել են երեք խմբի: Առաջին խմբին առաջարկել են 5 դոլարով ընտրել նվեր քարտ կամ ծախսել այդ գումարը բարեգործական նպտակով: Երկրորդ խմբին կանգնեցրել են 5 դոլարով Starbucks-ում կամ այլ սրճարանում սնվելու ընտրության առջև, իսկ մյուսները պետք է որոշեին բարեգործական երկու կազմակերպություններից որին նվիրաբերել այդ 5 դոլարը:
Ամենաշատը ուրախացել են ճաշելու համար սրճարանների ընտրության առջև կանգնածները, քանի որ ըստ գիտնականների՝ նրանք ազատվել են սեփական և հասարակական շահերի միջև ընտրություն կատարելու խրթին որոշումից:









































