Իսպանիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը պատրաստ է դաշտ դուրս գալ Աշխարհի առաջնության նախընտրական փուլի Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղում:
Հիշեցնենք, որ Բելառուսի հավաքականին 4:0 հաշվով հաղթելուց հետո Ռամոսը բաց թողեց հավաքականի առաջին մարզումը մկանային ցավերի պատճառով: Մինսկում էլ Վիսենտե դել Բոսկեն խաղի 71-րդ րոպեին փոխարինեց Ռամոսին՝ ավելի ուշ բացատրելով, որ որոշել է խնայել խաղացողի ուժերը Ֆրանսիայի դեմ խաղի համար:
Վերջին մարզման ժամանակ Ռամոսը մասնակցել է բոլոր վարժություններին ու աշխատել է ամբողջ ուժով:










































