Մադրիդի «Ատլետիկո»-ի նախագահ Էնրիկե Սերեսոն հայտարարել է, որև այլևս մտադիր չէ քննարկել Ռադամել Ֆալկաոյի հեռանալու մասին լուրերը:
«Չեմ սիրում կոպտել, բայց հիմա ես իրոք շատ բարկացած եմ: Ամեն ինչին սահման կա: Ես չգիտեմ իմ իսկ ապագան, բայց եթե դուք գիտեք Ֆալկաոյի ապագան, ապա կարող եք անձամբ ասել նրան այդ մասին:
Այլևս ցանկություն չունեմ այս ամենի մասին լսել: Կարող եմ մի բան ասել միայն. Ֆալկաոն խաղում է «Ատլետիկո»-ում»,- Սերեսոյի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:





































