Առաջիկայում բարետես, բարեկիրթ կին ոստիկաններ կհայտնվեն նաև Գյումրիի փողոցներում: Երեկ «Հրապարակ»-ը տեղեկացավ, որ ոստիկանությունում հրավիրած օպերատիվ խորհրդակցության ժամանակ Վովա Գասպարյանը Շիրակի մարզային բաժնի պետ Կարեն Բաբակեխյանին և Գյումրիի բաժնի պետին հանձնարարել է նորմալ ջահելներ հավաքել` Գյումրիում «հրեշտակ ոստիկանների» մասնաճյուղ բացելու համար:
Թե քանի բարեկիրթ երիտասարդ կկարողանան անդամագրել, հայտնի չէ: Առավել ևս, որ նրանք Գյումրիում այնքան էլ լավ համբավ չունեն, և գյումրեցիները հույսեր են փայփայում, որ Վարդանիկից հետո կփոխվեն նաև ոստիկանության ղեկավար կազմի որոշ ներկայացուցիչներ: Իհարկե, համակարգում մշտապես կրճատումներ լինում են, ինչը կոչվում է ուռճացված հաստիքների թեթևացում:










































