Հայտնի Eurosport մարզական պարբերականը այսօր հրապարակել է իր վարկածով 11 ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքական, որում ընդգրկվել են խաղացողներ, ովքեր այս կամ այն կերպ նման են կամ նմանակել են ֆիլմերի ու մուլտֆիլմերի հերոսներին:
Այդ հավաքականում տեղ են գտել Հալկը (համանուն հերոս), Ժերեմի Ժանոն (Սարդ-մարդ), Գիլֆի Տոր Սիգուրդսոնը (Տոր), Ջոն Թերրին (Երկաթյա մարդ), Ջոի Բարթոնը (Բազեի աչք), Ժուլիո Բապտիստան (Հրեշ), Լենդոն Դոնովանը (Կապիտան Ամերիկա), Ռոբին վան Պերսին (Ռոբին), Մատեա Կեժմանը (Բեթմեն), Թեո Ուոլքոթը (Ֆլեշ), Բրեդ Ֆրիդելը (Հելբոյ): Հավաքականի մարզիչն է Սլավոլյուբ Մուսլինը, ում համեմատում են Պրոֆեսոր Շավիերի հետ:









































