FEMEN ֆեմինիստական կազմակերպությունը բողոքի ակցիա է կազմակերպել Փարիզի արդարադատության նախարարության դարպասների մոտ: Ֆեմինիստուհիները զայրացած են, որ ֆրանսիական դատարանն արդարացրել է խմբակային դաժան բռնաբարությունների մեջ մեղադրվող 14 մարդուց 10-ին: Մեղավոր ճանաչված 4-ից մեկն է միայն ազատազրկման ենթարկվել, մյուս 3-ը պայմանական ազատազրկման են ենթարկվել:
Փակ դռների ետևում տեղի ունեցող դատավարության ժամանակ բռնաբարությունների զոհերից մեկը ինքնասպանության փորձ է արել: Ակտիվիստուհիները բողոքի ակցիայի ժամանակ հանդես են եկել «Բռնաբարությունների ակումբ», «Անպատիժ բռնաբարություն», «Արդարադատությո՛ւն, բռնաբարիր ինձ» ցուցապաստառներով։









































