Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը և Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սալմոնդը համաձայնագիր են ստորագրել, որը կարգավորում է շոտլանդական տարածքի անկախության մասին հանրաքվեն։ Այն նախատեսված է անցկացնել 2014 թվականին։ Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ըստ համաձայնագրի՝ քվեաթերթիկում կլինի ընդամենը մեկ հարց` «այո» կամ «ոչ» պատասխանների տարբերակներով:
Շոտլանդական ազգային կուսակցությունը, որը ղեկավարում է Սալմոնդը, արդեն 80 տարի (1934 թվականից) քարոզում է անկախության համար, ինչը դուր չի գալիս Լոնդոնի իշխանություններին:












































