Ռուսաստանի և Ադրբեջանի ազգային հավաքականների միջև Մոսկվայի «Լուժնիկի»-ի մարզադաշտում կայանալիք հանդիպման անվտանգությունը կապահովեն ոստիկանության 2654 աշխատակիցներ:
Մարզասերները հնարավորություն կստանան մարզադաշտ մուտք գործել միայն հատուկ սարքերով զինվելուց հետո: Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող անձանց մուտքը կարգելվի: Արգելված է մարզադաշտ մուտք գործել ծակող գործիքներով և ապակե տարաներով:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Ռուսաստանի և Ադրբեջանի հավաքականների միջև հանդիպումը կկայանա հոկտեմբերի 16-ին:





































