Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում միմյանց են բախվել անվտանգության ուժերն ու «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները: Բախման հետևանքով սպանվել է 1 ավագ լեյտենանտ և վիրավորվել 4 զինծառայող:
Բացի այդ, վնասազերծվել է նաև 6 PKK-ական, ինչպես նաև «Կոբրա» տիպի ուղղաթիռի արձակած կրակոցներից վիրավորվել են 2 կանայք, որոնցից մեկը մահացել է: Տարածաշրջանում շարունակվում են բախումները:











































