«Ատլետիկո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն հայտնել է` չի ցանկանում, որ իրեն համեմատեն աշխարհի առաջատար ֆուտբոլիստների` Լիոնել Մեսսիի և Քրիշտիանու Ռոնալդուի հետ:
«Փոքր տարիքում շատ կուռքեր եմ ունեցել: Կցանկանայի խաղալ Մարադոնայի հետ, հետո սկսեցի հիանալ Ռոնալդոյի, Բատիստուտայի, Կրեսպոյի, Վան Բաստենի խաղով:
Ներկայումս կարիերայիս լավագույն ժամանակներն են, և ես պարտավոր եմ դրա համար Սիմեոնեին, ով նպաստել է իմ առաջընթացին: Իսկ Մեսսին ու Ռոնալդուն այլ մոլորակից են»,- ասել է Ֆալկաոն:









































