Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Ֆիլիպ Դիմիտրովն այսօր Թբիլիսիում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ անդրադարձել է հոկտեմբերի 1-ին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններին.
«Միջազգային կառույցների ներկայացուցիչները հաճախ էին ասում նույն բանի մասին, որ ընտրությունները կարևոր քննություն էին Վրաստանի համար, և Վրաստանը գրեթե հաջողությամբ հանձնեց այն՝ հնարավորություն տալով իշխանության խաղաղ հանձնման:
Այժմ մենք կարող ենք շնորհակալություն հայտնել քաղաքական խաղի մասնակիցներին ու քաղաքացիներին: Հետագայում Վրաստանը կարող է նմանօրինակ քննությունը հանձնել ոչ թե գրեթե հաջողությամբ, այլ՝ կատարյալ հաջողությամբ»:







































