Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

«Համերկրացիներ» ծրագիրը մի կաթիլ է արտագաղթի համատարած ծովում. ժողովրդագիր

Վերջին շրջանում կարծես ավելի մեծ է անհանգստությունը Ռուսաստանի կողմից մեր երկրում իրականացվող «Համերկրացիներ» ծրագրի նկատմամբ, ինչը ժողովրդագիր Ռուբեն Եգանյանի կարծիքով` մի կաթիլ է այս համատարած արտագաղթի պայմաններում: Մեզանում ծրագրի նկատմամբ մտահոգությունը ժողովրդագիրը բացատրում է նրանով, որ Հայաստանից արտագաղթողների 80 տոկոսը մեկնում է հենց Ռուսաստան ու գտնվում է այդ երկրում:

«Այդ ծրագիրը մի կաթիլ է ծովում, թեև չկան պաշտոնական վիճակագրական տվյալներ»,- նկատեց նա՝ ներկայացնելով Հայաստանից արտագաղթածների մի քանի տվյալներ:

Այսպես. 2007թ. տվյալներով` մեր բացասական միգրացիոն սալդոն կազմել է 25-30 հազար մարդ, 2008թ.՝ 22 հազար, 2009-ին՝ հանրապետությունից գնացել ու չի վերադարձել 25 հազար մարդ, իսկ 2010-ին՝ 30 հազար:

«1992-ին արտագաղթողների բացասական սալդոն կազմել է 240 հազար, 1993-ին՝ 150 հազարից ավելի: 1995թ. հետազոտությունների արդյունքով՝ 90 տոկոսը մեկնել է ժամանակավոր: Իրադարձությունները զարգացան այնպես, որ ժամանակավորը դարձավ մշտական՝ պայմանավորված սոցիալ-տնտեսական պայմաններով»,- ասաց նա:

Ժողովրդագիրը ուշադրություն դարձրեց այն փաստի վրա, որ այս թվերը աճման միտում ունեն: Նրա խոսքով` ցավոք, այս տարվա տվյալներով, ամենայն հավանականությամբ, այդ թիվը կգերազանցի 30 հազարը:

«Այսօր խամրում է հույսը, հավատը ապագայի հանդեպ»,- ցավով նշեց նա՝ նկատելով, որ մենք կորցրինք 1998-1999թթ. զարթոնքի ալիքը, որը պետք էր օգտագործել:

Ինչ վերաբերում է «Համերկրացիներ» ծրագրին, ապա ըստ նրա, այդ ծրագիրը, որը գործում է նախկին խորհրդային երկրներում, «տապալվել է», քանի որ դրանով Ռուսաստան է մեկնել միայն 14 հազար մարդ:

Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանն էլ իր հերթին մտահոգություն հայտնեց` ասելով, որ, ցավոք, եթե սկզբում մարդիկ երկրից հեռանում էին սոցիալ-տնտեսական վատ պայմանների պատճառով, ապա այժմ հեռանում են նաև ապահովված մարդիկ` երկրից դուրս բերելով իրենց կապիտալը:

«Մեկնողների մոտ են կուտակված մեր ֆինանսական միջոցները, և մենք իրավունք չունենք ասելու՝ մի գնացեք: Մեզ համար դա ցավալի է, քանի որ հեռանում են լավ մասնագետները: Հայաստանում այսօր երգելով ավելի շատ փող աշխատող կա, քան քարտաշ»,- նկատեց նա:

Ինչ վերաբերում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանի հայտարարությանը «Համերկրացիների» վերաբերյալ, ապա, նրա խոսքով, ոչ մի արտառոց բան չկա դրանում:

«Խնդիրն այն է, որ մենք պետք է գնացողների համար այնպիսի պայմաններ ստեղծենք, որ չգնան: Մարդիկ հեռանում են՝ մտահոգվելով իրենց երեխաների ապագայով»,- հավելեց Հ. Շահումյանը՝ ընդգծելով նոր աշխատատեղերի ստեղծման առաջնահերթությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում