Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս տարվա դեկտեմբերին Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական երկխոսության շրջանակներում պլանավորված է բարձր մակարդակի նիստի անցկացում: Այս մասին հայտնել են ռազմական աղբյուրները:
Վերջիններս թեև չեն հայտնում այդ նիստի ստույգ ժակետը, փոխարենը նշում են, որ այն կայանալու է Անկարայում: Այդ հանդիպման ժամանակ քննարկվելու են ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում երկու երկրների համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները:
Նշվում է, որ 2007 թվականից սկսած՝ ռազմական երկխոսության շրջանակներում տարեկան մեկ անգամ անցկացվում է բարձր մակարդակի նիստ: Ադրբեջանական պատվիրակությունը ղեկավարում է պաշտպանության փոխնախարարը, իսկ թուրքական պատվիրակությունը՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալը: