«Բարսելոնա»-ի նախագահ Սանդրո Ռոսելը խոսել է Լիոնել Մեսսիի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին և հայտնել, որ այդ հարցում շտապելու անհրաժեշտություն չկա:
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբի ղեկավարությունն արդեն հայտնել է, որ նախատեսում է երկարաձգել արգենտինացի ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը և վերանայել ֆինանսական պայմանները:
«Այս հարցում շտապելու անհրաժեշտություն չեմ տեսնում: Մեսսի հետ պայմանագրի ժամկետը կարող է երկարաձգվել վաղը կամ գալիք տարի: Ֆուտբոլիստը հաստատ շարունակելու է իր ելույթները «Բարսելոնա»-ում: Մեսսիի` կատալոնական ակումբի հետ պայմանագրի ժամկետը լրանալու է 2016 թվականին և անպատասխանատու քայլ կլիներ չերկարաձգել այն, եթե մենք շարունակենք ղեկավարել ակումբը: Իսկ մենք կմնանք, եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա»,- իսպանացի լրագրողներին է հայտնել Սանդրո Ռոսելը:







































